Հուզիչ է

Henaran.am-ի խմբագրություն են դիմել մի խումբ քաղաքացիներ` խնդրելով հրապարակել նախագահ Սարգսյանին ուղղված իրենց նամակը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան Դուք մեզ` հոգեկան խնդիր ունեցողներիս և նրանց հարազատներին, դեռևս մի քանի ամիս առաջ մեծ վերաբերմունք , գութ և պաշտպանություն ցուցաբերեցիք` լուծելով մեզ համար կյանքի գնին համարժեք մի հարց` չթողնելով որպեսզի Առողջապահության Նախարարության կողմից անորակ դեղորայք տրվի, այլ Ձեր վճռորոշ աջակցությամբ կարողացանք շարունակական ստանալ պետության կողմից գնվող նոր սերնդի բարձր բուժական արդյունավետություն ունեցող Զիպրեքսա (Օլանզապին) դեղորայք` լուծելով հարյուրավոր հիվանդների մարդ լինելու կամ չլինելու, մարդ զգալու կամ չզգալու հարցը, որի համար Ձեզ ի սրտե մեր շնորհակալությունն ենք հայտնում և որպես մեր ձայները ձեզ տված և մեզ պաշտպան և նախագահ տեսնելու ցանկացողներ ուզում ենք շնորհալվորել Ձեզ ՀՀ Նախագահ վերընտրման կապակցությամբ, մենք հավատում ենք, որ այն բարձր արժեքը որով մենք հիվանդներս տալիս ենք այս ամենին, երբեք չի ընկնի:
Շնորհավորում ենք Ձեզ մեր Տիրոջ Հիսուս Քրսիտոսի Սուրբ Հարության տոնի առթիվ , թող Աստված Ձեզ ուժ և կարողություն տա:
Հոգեկան խնդիր ունեցողներ և նրանց հարազատներ: