18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Որոշ իրավապահ մարմիններ անհանգստացած են. նախկին զինդատախազը` “մարտի 1-ի” ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից խոսեց

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը այսօր` ապրիլի 12-ին  ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ “մարտի մեկի” դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Հանձնաժողովի ստեղծման նախագիծն առաջարկել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը:

Անդրադառնալով խորհրդարանական քննարկումներին, մասնավորապես ՀՀԿ որոշ պատգամավորների կարծիքին, թե այս հանձնաժողովը դարձյալ թարմացնելու է զոհերի հարազատների վերքերը` չտալով կոնկրետ պատասխաններ,  Ջհանգիրյանն ասաց.

“Ես հիմա չեմ ուզում վերջնական եզրակացություն հայտնեմ, թե ՀՀԿ մեծամասնությունը ինչպես կքվեարկի: Պարզապես որոշ իրավապահ մարմիններ անհանգստացած են և այդ անհանգստությունը տեղափոխվում է ԱԺ”:

Գագիկ Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ “մարտի 1-ի” դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը կստեղծվի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ