09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանին ևս մեկ պաշտոն տրվեց /վիդեո/

Այսօր ՄԻՊ գրասենյակում հանդիպեցին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին տեղեկացրին, որ նախագահի հրամանագրով՝ այսուհետ գործելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գլխավորելու է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանն առավել խորքային նշանակություն տալն ու արդյունավետությունը:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հետամուտ են լինելու այս ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը:

՛՛Դրական եմ գնահատում ՄԻՊ-ի գործունեությունը, որ այս տարիների ընթացքում կայացել է, իսկ պարոն Անդրեասյանի նշանակումից հետո տեսնում ենք թիրախավորված գնահատականներ:

Սակայն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի: Փաստաթղթային նորմերից պիտի անցնենք էական պաշտպանության ու բարելավման, շատ խնդիրներ կան ու դրանք անպայամանորեն լուծելու ենք:

Մարդու իրավունքների հետ կապված յուրաքանչյուր դիտարկում քննարկման առարկա է դառնալու, ուսումնասիրվելու են բացթողումները, թերությունները, դրանց տրվելու է օպերատիվ արձագանք՛՛,-հայտարարեց ԱԱԽ քարտուղարը: Նա նկատեց, որ չեն գոհացնում մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կազմակերպությունների զեկույցները և դրանցում ևս պետք է էական առաջընթաց ունենալ:

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ խնդիրներ կան դատականիրավական, սոցիալական, տնտեսական ոլորտներում:

Մարդու իրավունքների պաշտպանը հավատում է, որ այս հանձնաժողովի օգնությամբ այս տարի կտրվի “ավելի շատ հաց ու ավելի շատ արդարություն”:

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք Արմեն Մարտիրոսյանի ապրիլի 9-ին ծեծի ու բերման ենթարկվելու դեպքը ևս լինելու է հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում: Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ մասին իրավապահ մարմինները համապատասխան հայտարարութամբ հանդես եկել են, և չի ցանկանում միակողմանի գնահատականներ հնչեցնել: Իսկ մասնավոր դեպքերով շարունակելու է զբաղվել ՄԻՊ-ը:

Կարեն Անդրեասյանը հավելեց, որ իրենց կողմից վարույթը սկսված է և ինքը ոստիկանապետից տեղեկություն է խնդրել` երեքշաբթի, ըստ այդ պատասխանի, վերլուծություններ կլինեն:

Դիտարկմանը, որ Բաղդասարյանի ղեկավարած ՛՛Օրինաց Երկիր՛՛ կուսակցությունն էլ է մաս կազմում իշխանության, իսկ նա հայտարարում է, որ խնդիրներ շատ կան, Բաղդասարյանն արձագանքեց.

՛՛Ֆրանսիայում, որը համարվում է դասական երկրներից մեկը, տեսաք երեկ, թե ինչ է կատարվում: Հասարակության զարգացմանը զուգընթաց անընդհատ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, իշխանությունը խոսում է այդ թերությունների մասին, չենք կոծկում, դա պետք է ողջունել: Մենք իդեալական հասարակություն չենք, կան լուրջ խնդիրներ՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ