04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խոշոր ավտովթար Արցախի փողոցում. զոհ և վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից այսօր՝ ապրիլի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում՝ Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Հիվանդանոց էին տեղափոխվել վարորդը և երկու ուղևորները: Ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել էր: 

Մահացածը Երևան քաղաքի Դիմիտրով 79/1 շենքի բնակիչ 31-ամյա Հովհաննես Գևորգյանն էր, իսկ մյուս վիրավորը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ըստ տեղեկությունների, Գյումրի քաղաքի Շիրակացի 61 զինվորական թաղամասի բնակիչ, 30-ամյա Վարդգես Աշուղ-Աթոյանն է: Վերջինիս պահով ոստիկանությունը պարզում է՝ թե իրոք նա է վիրավորը, քանի որ վիրավորների համար հիվանդանոցում այցելածները հայտնել են նրա տվյալները: 

Մահացածը ամուսնացած էր և էր խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ: 

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ մարմնական ծանր վնասվածքներով իրենց մոտ էին տեղափոխել 3 հոգու:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը պարզել էր, որ նույն օրը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 21 շենքի բնակիչ 28-ամյա Սերգո Մինասյանը Արցախի փողոցում, վարելով ”Opel Vectra” մակնիշի՝ 06 ՍՕ 916 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Ուղևորներից մեկը, որը կլինի, մոտ 30-35 տարեկան տղամարդ, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը ստացել էր կոտրվածքներ, իսկ մյուս ուղևորը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ս. Մինասյանը իր ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի և նա Գյումրիից ուղևորներ էր տեղափոխում Երևան:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ