27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը լիզեց թքածը և խայտառակ պարտություն կրեց. թուրքագետ/վիդեո/

«Վերջին մի քանի օրում տեղի ունեցածը համաշխարհային պատմության մեջ կընդգրկվի որպես տարվա ամենաընդգծված իրադարձություն:Թուրքիայի նախագահի ներողությունը Ռուսաստանի  նախագահից և Իսրայելի հետ համաձայնագրի կնքումը ապացուց և փասթաթղթավորեց  Թուրքիայի խայտառակ պարտությունը արտաքին քաղաքականության մեջ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետը նշում է, որ օրեր առաջ Էրդողանը  կրկնեց, որ բացառված է որևէ ներողությունը ու այդ հայտարարությանը անմիջապես հետևեց այդ ներողության նամակը:

«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը և Պուտինից ներողությունը փոխկապակցված են միմյանց: Իսրայելը իր հերթին Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով փորձում է Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակել Թուրքիայի վրա: Թուրքիան հայտնվել է այն վիճակում, որ նրա համար հավասարապես կարևոր են և՛ Ռուսաստանը, և՛  Իսրայելը»,-նշեց թուրքագետը հավելելով, որ Իսրայելի գործողություններն էլ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից:

Իսպիրյանի խոսքով՝ ստեղծված  իրավիճակը Հայաստանի համար բարենպաստ չէ:

«Միայն այն դեպքում Հայաստանի համար կարող է բարենպաստ լինել, եթե լարվածության հետևանքով Թուրքիան տրոհվի»,-եզրահանգեց թուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ