05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՕՊ պայմանագրով դառնում ենք ոչ թե միասնական, այլ միավորված համակարգի մաս․ Հ. Նաղդալյան

Արդեն 2 օր է ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն ընթանում է ընդդիմադիրների կողմից  սուր քննադատությունների մթնոլորտում. Հիմնավորվա՞ծ են արդյոք ընդդիմադիրների բարձրացրած մտահոգությունները հարցով դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց հետևյալը.

-Քննարկումը հիմնականում ընթանում է մի քանի կարևոր ուղղություններով , դրանցից մեկն, այսպես ասած, ընդհանուր անվտանգային համագործակցությունն է, և այս իմաստով զարմանալի է ոչ թե պայմանագիրն ինքնին, այլ հենց այն խոսակցություններն ու պատկերացումները, որոնք որոշ քաղաքական թևերի կողմից բարձրաձայնվում են մեր անվտանգային համակարգի վերաբերյալ: Որովհետև դա այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ վաղուց շատ պարզ է՝ մենք ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգի մասն ենք և դա համալիր հարց է, այսինքն՝ ՀՕՊ-ի այս համագործակցության զարգացումը և նման պայմանագրային հարաբերությունների ծավալումը այսօր պետք է որևէ մեկին չզարմացներ իր շատ բնական լինելու պատճառով: Այնպես որ այս իմաստով հնչող հարցադրումները փոքր-ինչ շինծու եմ համարում: Իհարկե հասկանում ենք, որ կան քաղաքական թևեր և գործիչներ, որոնք ունեն որոշակի աշխարհաքաղաքական ուղղվածություն և շատ դեպքերում պարզ ու ենթադրելի է լինում վարքագիծը որոշ արևմտյան կամ ռուսական ուղղվածության գաղափարակիրների : Այս առումով նման խնդիրների քննարկումը կանխատեսելի է և բացատրվում է զուտ այդ հանգամանքով:

Մյուս ուղղությունը՝ էական բովանդակային խնդիրներն են, որոնք այս քննարկման ընթացքում մեր գործընկերները բարձրացրեցին: Գլխավորը՝ արդյո՞ք  նշանակում է ՀՕՊ-ի պայմանագրի ստորագրումը հակաօդային պաշտպանությունը իրականացնելու մեր գործողությունների ինքնուրույնության կորուստ :

Այս հարցի պատասխանը պարզորեն տրված է թե՛ համաձայնագրի 6-րդ կետում, որը մի քանի անգամ բարձրաձայն ընթերցվեց դահլիճում, և թե՛ ՊՆ-ի տարածած համապատասխան տեղեկանքում:  Եվ այն , ինչ կապված է մեր անկախության և պաշտպանվածության հետ, մենք մեր ինքնուրույնությունը չենք կորցնում: Ավելին՝ քննարկման ընթացքում մենք բազմիցս ընգծեցինք՝ այս համաձայնագրով մենք դառնում ենք ոչ թե միասնական, այլ միավորված համակարգի մաս:

Հաջորդ կարևոր հարցադրումը՝ կաշկանդո՞ւմ է արդյոք այս համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղին որևէ կերպ աջակցություն ցույց տալու գործունեությանը: Սրա պատասխանը  նույնպես շատ հստակ է՝  Հայաստանը եղել և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը , հետևաբար այս պայմանագիրը որևէ կերպ չի տարածվում այդ օդային տարածքի վրա և որևէ առումով չի սահմանափակում ԼՂՀ անվտանգությանն աջակցելու, պահպանելու մեր հնարավորությունները:

Եվ վերջին հարցադրումը՝ արդյո՞ք մանրամասն բացատրված է այս ամենը հասարակությանը:

Այստեղ ուզում եմ նշել, որ, իհարկե, լինելով բաց հասարակության կողմնակիցներ՝ մենք ամեն ինչ անում ենք բաց հասարակության կայացման համար, բայց բաց ու թափանցիկ հասարակություն չի նշանակում մերկ հասարակություն, և կան հարցեր ու թեմաներ, որոնք,  այնուամենայնիվ, պահանջում են փոքր-ինչ ավելի լռակյաց մոտեցում և մասնագիտական քննարկումներ, և քաղաքացիական ոլորտի գիտելիքներն ու  սկզբունքները  այնքան էլ չեն տարածվում զինվորական կամ ռազմական թեմաների վրա: Մեզանում ինչպես է՝ բոլորս բոլոր թեմաների գծով լավագույն փորձագետն ենք: Սա մասնագիտական ոլորտ է, որտեղ իսկապես պետք է խոսեն համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող մարդիկ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ