13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը չի հավատում

ՀԱԿ –ը նույնպես չի վստահում մարդու իրավունքների պաշտպանին, այդ մասին այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցի ամփոփիչ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

”Նախորդ ՄԻՊ Արմեն Հարությունյանը ամեն ինչ արեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հանդեպ վստահությունը վերջնականապես քայքայվի: Նա մի կողմից փորձում էր ապացուցել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից մարդու իրավունքները չեն ոտնահարվում, մյուս կողմից էլ ստանձնում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմացնողի դեր:

Միջազգային հանրությանը նա փորձում էր այդ բոլոր ստերը մատուցել, որպես ճշմարտություն”,-հիշեց Լևոն Զուրաբյանը և զուգահեռներ անցկացրեց ներկա և նախորդ մարդու իրավունքների պաշտպանների միջև: Կարեն Անդրեասյանի առավելությունը ըստ նրա` այն է, որ վերջինս բավականին լուրջ մոտեցում է ունեցել մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում, ”բայց միևնույն է  չեն վստահում պաշտպանին”:

Լևոն Զուրաբյանը հիմնավորեց իր խոսքը ասելով, որ ՄԻՊ-ը իր դերում չի եղել քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ:

Լևոն Զուրաբյանի ելույթի մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում, որը պատրաստվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ