06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ոսկերչությունը համբերության արվեստ է» /վիդեո/

Բեյրութում ծնված Գրիգոր Տարագճյանը երազում է Հայաստանում բնակվել: Նա Լիբանանում զբաղվում է ոսկերչությամբ:

«13 տարեկանից սկսեցի զբաղվել ոսկերչությամբ: Սկզբում ոսկերչությունն այնքան էլ չէի սիրում, բայց հետո  սիրահարվեցի այս արհեստին: Ոսկերչությունը համբերության արվեստ է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորը:

Գրիգորն արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում: Վերջինս նշեց՝ շատ է ուզում  հայրենիքում ապրել, բայց, ցավոք, դեռևս չի կարողացել աշխատանք գտնել: Գրիգորը պատմում է՝ հասցրել է հասկանալ՝ Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է:
«Հայաստանում հարազատության զգացում կա: Հայերին Հայաստանում հանդիպելիս հասկանում ես՝ նրանք քո քույրերն են կամ եղբայրները», – ասաց Գրիգորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ