«Գետի՛նը մտնեք, չե՞ք ամաչում» /վիդեո/
«Գետի՛նը մտնեք, չե՞ք ամաչում: Ժիրոն պիտի էդ երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակ վերցներ, հա՞: Վերցներ, որ ի՞նչ աներ: Էդ երկու ինքնաձիգով մեր երկիրը պիտի բզկտեին հա՞: Եվ հետո, ո՞վ է ապացուցել, թե այդ զենքերը ումն էին»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը:
Վերջինս շեշտեց՝ ինքը Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական հայացքների համակիրը չէ, չի ընդունում նրա քաղաքական դավանանքը, բայց չի կարելի մարդու հետ այդպես վարվել:
«Էս ի՞նչ եք անում: Սահմանում բանկա-բութիլկա եք կախում, դրանցով ու շներով պիտի պաշտպանվեն հա՞ մեր զինվորները: Այսպես չի կարելի: Ե՞րբ պիտի ուշքի գաք»: