Շտապօգնությունը մինչեւ հասնում է, մարդիկ մեռնում են. Հրապարակ
Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է Մասիսի տարածաշրջանի գյուղերի ազգաբնակչությանը: Անհրաժեշտության դեպում, երբ մարդիկ ստիպված են լինում դիմել շտապօգնության ծառայությանը, ոչ բոլորը գիտեն այն հեռախոսահամարը, որով կարելի է զանգել եւ շտապ բուժօգնություն խնդրել հիվանդանոցից: Սովորաբար առաջին զանգը, որ մարդիկ կատարում են ցանկացած կապի օպերատորի միջոցով, 1-03 հեռախոսահամարով է: Բայց այս հեռախոսահաարը միանում է անմիջապես Երեւան քաղաքի շտապօգնության ցանցին: Այնտեղից նոր տեղեկացնում են, որ պետք է հավաքվի համապատասխան կոդը, որի դեպքում կապ կհաստատվի Մասիսի շտապօգնության ծառայության հետ: Եվ ոչ բոլորը գիտեն Մասիս քաղաքի հեռախոսացանցի կոդը ու մինչեւ այստե- ղից-այնտեղից իմանում են եւ զանգում, այս ամենը գնում է բժշկական օգնության կարիք ունեցող մարդու կյանքի ժամանակից: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որավելի քան 30 գյուղիսպասարկումը դրվածէ մեկ շտապօգնության մեքենայի վրա, որը բնականաբար, չի կարող հասցնել ժամանակին ներկայանալ եւ հիվանդին օգնություն հասցնել: Մինչեւ հերթը տվյալ զանգին հասնելը, պարզվում է, որ կան մի քանի կանչեր, որոնք ավարտելուց հետո միայն շնչակտուր բժիշկները կարողեն գալ քո կանչի ետեւից: Շտապօգնությունն այստեղ ստանում է օրական 17-18 կանչ:
Հիվանդի տիրոջ համար, բնականաբար ամեն րոպեն ժամ է թվում, եւ նա զայրացած նորից է գանգում, արդեն կոպտում, վիրավորում, սպառնում շտապօգնության հեռախոսավարուհուն, որն ամենեւին էլ մեղք չունի, որ մի մեքենան չի կարող մի քանի մասի բաժանվել եւ լինել միաժամանակ տարբեր գյուղերում, գուցե նաեւ իրարից շատ հեռու: Նախկինում նույնպես հիվանդանոցն ունեցել է շտապօգնության մեքենայի խնդիր: Եղել է երկուսը, այնուհետեւ՝ մնացել է մեկ ՈՒԱԶ, որը ձեռք էր բերվել հիվանդանոցի միջոցներով: Այն բավականին հին էր, եւ թվում էր, թե ուր որ է ճանապարհի կեսին կքանդվի: Դրանով եւ հանգուցյալներին էին տանում դիահերձարան, եւ հիվանդներին ու ծննդկաններին` հիվանդանոց:
Վերջին տարիներին, բարեբախտաբար, այդ մեքենան փոխարինվեց նորով: Մասիսցիներն ասում են, որ այն ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանն է իր կուսակից, նախկին նախարար Քուշկյանի օրոք Մասիսի համար ձեռք բերել: Ու չնայած այս մեքենան նոր է, հավանաբար, տեխնիկապես զինված, բայց, ամեն դեպքում, էլի չի բավականացնում ազգաբնակչության սպասարկումը բարելավելուն: Մասիսցիները պատմում են, որ մոտ երկու տարի առաջ, երբ Նոր Կյուրիի մի բնակչի կերակրի մասնիկն ընկել էր շնչափողը, կանչել էին շտապօգնություն, այն մինչեւ տեղ էր հասել, մարդը մահացել էր: