15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը շանս ունի /վիդեո/

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ողջունելի է համարում նոր կուսակցությունների ծնունդը, սակայն գտնում է, որ նոր կուսակցությունների ստեղծմանը զուգահեռ պետք է վերանան արդեն պախարակված և անգործունյա կուսակցությունները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետը անդրադարձավ նաև նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը, որի ղեկավարն է նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:

«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ անցյալ տարվա փետրվարի 12-ից հետո,  երբ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղղակիորեն կազմալուծվեց Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ –ն,  որը փորձում էր ընդիմադիր դաշտում իր «նիշան» գրավել՝ լիովին դատարկվեց»,-նշեց քաղաքագետը և հավելեց.«Շիրակի մարզում ԲՀԿ-ն շատ ուժեղ դիրքեր ուներ այժմ Շիրակի մարզի ընտրազանգվածները անտերության են մատնված»:

Գյումրեցի քաղաքագետը նկատում է, որ կուսակցությունների զարգացման կարևորագույն բաղադրիչը ֆինանսական ներդրումներն են.

«Եթե Օսկանյանի կուսակցությունը կարողանա մարզերում ներդրումներ անել հնարավոր է կարողանա միավորել ամբողջ ընդիմադիր դաշտը», -եզրահանգեց Գագիկ  Համբարյանը:

Մանրամասները տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ