Թե ինչպես հայ պատգամավորը հաղթեց շախմատի արքա Մագնուս Կառլսենին. բացառիկ մանրամասներ /վիդեո/
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը` հունիսի 22-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը 3.5 րոպեում կարողացավ հաղթել աշխարհի 16-րդ չեմպիոն, աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստ Մագնուս Կառլսենին:
Կարլսենը ստիպված էր լինելու կորցնել թագուհուն, սակայն նախընտրել է հանձնվել:
Տաճատ Վարդապետյանի համար սա իր կյանքի մեծագույն հաղթանակներից է եղել.«Երկու տարի առաջ այս օրը իմ կյանքում իսկապես լրջագույն իրադարձություն տեղի ունեցավ: Սա համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումը, չնայած այդ հանդիպումը շախմատի արքայի հետ ընկերական բովանդակություն ուներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տաճատ Վարդապետյանը:
Նշենք, որ հետագայում Կարլսենը խոստովանել է, որ իր կարիերայի ամենասև էջերից է համարում հայ խորհրդարանականին պարտվելը:
Տաճատ Վարդապետյանը բավականին հմուտ է շախմատային քաղաքականության մեջ: Նա գտնում է, որ պետք է միշտ մատ հայտարարել հակառակորդին, թեկուզ դժվարությունների գնով:
Մանրամասները` տեսանյութում: