12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Այս ամենը շինծու է, սարքովի է. իրավապաշտպանը՝ Սեֆիլյանի ձերբակալության մասին /վիդեո/

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ արդեն երրորդ անգամն է, որ Ժիրայր Սեֆիլյանը ազատազրկվում է և դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում:
«Նա նվիրյալ է ու ունի իր տեսլականը: Ուզում է ՀՀ-ում իրավիճակը փոխել: Ես դրանում վստահ եմ: Ես ձեզ վստահաբար եմ ասում՝ Սեֆիլյանի հիմնական սկզբունքը քաղաքացիական անհնազանդությունն է», – ասաց իրավապաշտպանը:

 

Բանախոսը շեշտեց՝ Ժիրայր Սեֆիլյանը  երբեք ուժի չի դիմել:

«Նա ասում էր՝ եթե ուժի դիմենք, մտնում ենք զենքի դաշտ, իշխանությունների դաշտ: Այս ամենը շինծու է, սարքովի է: Հատուկ ծառայությունների կողմից սարքված մի բան է եղել, որ նրա դեմ ցուցմունք տան: Դա կպարզվի: Զարմանում եմ, որ քաղաքական ուժերը չեն միանում Սեֆիլյանի ազատությունը պահանջելու համար: Թվում էր՝ ապրիլյան պատերազմը իրավիճակը կփոխեր, բայց ոչ: Այդպես չեղավ: Ի դեմս Սեֆիլյանի՝ ունենք քաղբանտարկյալ», – ասաց իրավապաշտպանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ