01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արմանն առանց որևէ բժշկական միջամտության` պառկած է գերմանական կլինիկայում. զինվորի բուժման համար գումար է անհրաժեշտ /վիդեո/

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգիյանը Հայաստանում հիվանդանոցում մնացել է 50 օր:

Զինվորի հայրը տեղեկացրեց՝ բուժման ծախսերը հոգալու հարցում օգնել են ՀՀ վարչապետը, որոշ նախարարներ և փոխնախարարներ, բարեհոգի մարդիկ, բայց ոչ պետությունը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը:

«Բուժման այս փուլում դեռ առկա են պառկելախոցի և շնչափողի խնդիրներ: Բայց ամենակարևորն այն է, որ գերմանական հաջորդ կլինիկան, ուր ավելի ուշ պետք է տեղափոխվի տղաս, հսկայական գումարներ՝ 160 հազար եվրո է պահանջում՝ պառկելախոցի, ողնաշարի և ողնուղեղի վերականգնողական փուլերի համար: Կարելի է ասել՝ տասը օր Արմանն առանց որևէ բժշկական միջամտության պառկած է գերմանական կլինիկայում»,- ասաց Միքայել Լազգիյանը:

Զինվորի հայրը նշեց՝ հույսը դրելէ հայրենակիցների վրա, քանի որ պետությունը չի ցանկանում աջակցել վիրավոր զինվորին:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ