Շարմազանովը անջատեց Փոստանջյանի եւ Փաշինյանի խոսափողերը /վիդեո/
5-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանին մասնակցելու համար գրանցվեց 110 պատգամավոր եւ անմիջապես վարման կարգի մասին ձայն խնդերց “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պահանջեց բացատրել, թե ով էր նախորդի նիստերին անջատում իր խոսափողը: Պարզաբանմանը միացավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազաոնվը, ով Փոստանջյանին բացատրեց կանոնակարգը:
“Մեղավոր է կանոնակարգը, որ ձեզ հնարավորություն չի տալիս խոսելու, սիրելի բարեկամս”,-ասաց Շարմազանովը, որի սիրալի լինելը չբավարարեց Փոստանջյանին:
Մտքերի փոխանակմանը հերթագրված Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել: “Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ ԱԺ-ն այլ կառույց է…”,- սակայն Շարմազանովի հորդրով նորից անջատվեց Փոստանջյանի խոսափողը:”Մեծ սիրով ձայն կտամ հայտարարությունների ժամին”,-ասաց Շարմազանովը:
Գործընկերոջը օգնության հասավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ԱԺ փոխնախագահին ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով նիստը վարողը անջատում է խոսափողը, եթե բանավեճ է սկսվում: “Բայց դուք ինքներդ եք բանավեճ հրահրում, պարոն Շարմազանով: Ինձ համար անհասկանալի է, թե որ կանորակարգով եք առաջնորդվում”,-հարցրեց Փաշինյանը: Վերջինիս խոսափողը նույնպես Շարմազանովը անջատել տվել:
“Ես ԱԺ կանոնակարգ օրենքով եմ առաջնորդվում, իսկ եթե պատգամավորներիին դա դուր չի գալիս, կարող են օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ կամ էլ հայտարարությունների ժամին իրենց տեսակետն ասել”,-նկատեց ԱԺ փոխնախագահը:
՚ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովաննիսյանի խոսքով, խոսափողը ըստ կանոնակարգի պիտի անջատվի այն ժամանակ, երբ ելույթ ունեցողը շեղվում է թեմայից:
“Բայց դուք չեք լսում, թե ինչ է խոսում, առաջին մեկ-երկու բառերից հետո ասում եք՝ անջատեք խոսափողը: Պետք է տալ հնարավորություն խոսելու պատգամավորին, որ մենք հասկանանաք՝ կանոնակարգ է խախտվել, թե ոչ”,-ասաց Հովհաննիսյանը:
“Պատգամավորների մտքի իմաստը հասկա նալու համար պարտադիր չէ սկզբից մինչեւ վերջ լսել նրանց”,-ասաց Շարմազանովը:
Գործընթացին խառնվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա համերաշխության կոչ արեց եւ ասաց, որ պատրաստ է բոլոր պատգամավորներին պարզաբանումներ տալ:
Տեսանյութը` Ա1+-ի