Դավիթ Աշոտյանի ստեղծած համակարգչային խաղը կարող է գրավել աշխարհը. բացառիկ իրադարձություն/վիդեո/
«Մանկուց ինքնատիպ երեխա էր: Ուզում էր օգնել մանկատներին և ծերանոցներին: Հիմա էլ երազում է, բայց արդեն երազանքը իրականության վերածելու ճանապարհին է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Imaginary Guardians-ի նախագծի հեղինակ և գեյմ-դիզայներ Դավիթ Աշոտյանի հայրը՝ Աշոտ Աշոտյանը:
25 ամյա Դավիթ Աշոտյանը ավարտել Երևանի Գեղարվեստի ակադեմիան: Դեռ վաղ տարիքից Դավիթը հետաքրքրվել է համակարգչային խաղերով: Երեք տարի է, ինչ իր թիմակից ընկերների հետ միասին աշխատում են նախագիծը իրականություն դարձնելու ուղղությամբ: Դավիթը հեղինակն է միջավայրի, կերպարների և երաժշտության :
Լինելով երաժիշտ, որը բազմաթիվ սաունդթրեյքերի հեղինակ է ամբողջ հոգով է զգում խաղին հարկավոր բաղադրիչը՝ երաժշտությունը:
«Ես դեռ ինչ-որ չափով գաղտնի եմ աշխատում: Այսինքն աշխատում եմ խաղի գեյմպլեյի վրա , այսինքն վիզուալների, որ հասկանալի լինի ինչ է իրենից ենթադրում խաղը: Համակարգչային խաղը առհասարակ արվեստի և գիտության ոլորտ է , որովհետև դրա մեջ մտնում են՝ երաժշտություն, սցենար և այլ բաղադրիչներ, բայց կարևոր հատիկը ինտերակտիվ մասն է, այն որ հերոսով դու ինքդ ես խաղում»,-մեկնաբանեց գեյմ-դիզայները:
Անդրադառնալով հարցին, թե խաղերը երբեմն բացասական ազդեցություն են ունենում երեխաների վրա ու հոգեբանորեն շեղում նրանց իրենց մանկական հեքիաթային աշխարհից՝ Դավիթ Աշոտյանը ասաց.«Խաղերը վատ ազդեցություն չեն թողնի, եթե ծնողը երեխային տրամադրի խաղալ իր տարիքի համար նախատեսված խաղով: Խաղի հեղինակները միշտ էլ շեշտադրում են, որ կարևոր է խաղի տարիքային սահմանափակումը: Իմ խաղը նախատեսված է 12 տարեկանից բարձր բոլորի համար: Այն չի պարունակում արյուն ու դաժան երևույթները բացակայում են: Այն ավելի շատ հեքիաթ է»:
Նշենք, որ Դավիթը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել համակարգչային խաղերով զբաղվող ընկերությունների հետ և օրերս նա կմեկնի ԱՄՆ :
Այս համագործակցության արդյունքում հնարավոր է, որ հայ գեյմ-դիզայների աշխատանքը համաշխարհային մակարդակով հայտնի դառնա և շարունակական աշխատանքները ու նախագծերը բերեն Հայաստանում նմանօրինակ ինդուստրիայի ձևավորմանը և զարգացմանը:
«Կա Խնդիրը, Հայաստանում փորձ ունեցող ինդուստրիաներ չկան, զարգացնելու ցանկություն կա, բայց դեռ արդյունքը չի երևում: Ես դիմել եմ բազմաթիվ մարդկանց, բայց Հայաստանից միայն Վլադիմիր Սոֆյանը որոշակի ֆինանսով օգնեց ու ես ավարտին հասցրի դիզայն- դակումենտացիան»,-նկատեց Դավիթը:
Նշենք, որ Դավիթի հայրը՝ Աշոտ Աշոտյանը հնարավոր բոլոր միջոցները ներդրել է որդու գործի հաջողության համար:
Նշենք նաև , որ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը` Sony Publishing-ը շեշտադրված ուշադրություն է դարձնում ինդի-թիմերի մշակումներին` նորանոր հնարավորություններ ստեղծելով նրանց համար և առաջ մղելով նրանց արտադրանքն իր հայտնի Play Station 4 հարթակի միջոցով:
Imaginary Guardians խաղը հենց այդպիսի համագործակցության է միտված:
«Imaginary Guardians-ում 6 խաղային կերպար կա: Խոչընդոտների մեծ մասը կարելի է հաջողությամբ հաղթահարել միայն լավ համակարգված թիմային խաղի դեպքում: Խաղացողներից յուրաքանչյուրն ընտրում է իր կերպարին, իսկ սյուժետային մանրամասները բացահայտվում են միայն աստիճանաբար: Սա շատ մանրակրկիտ կերպով մշակված պատմություն է, որն աստիճանաբար բացահայտում է կերպարներից յուրաքանչյուրին: Կատարվող իրադարձությունների մեջ էլ ավելի ընկղմվելու համար մենք ստեղծել ենք մուլտիպլիկացիոն հատվածներ, ուստի Imaginary Guardians ոչ միայն կարելի է խաղալ, այն կարելի է նաև դիտել»,-եզրափակեց Դավիթ Աշոտյանը: