15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ու՞մ էր ուղղված Վարդան Այվազյանի՝ «քաղաքական որբ, բիճ» արտահայտությունը /վիդեո/

«Եթե պարոն Էնֆիաջյանն ինձ նկատի ուներ, ապա ես հենց նրան էլ պատասխանել եմ», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ով երեկ ԱԺ նիստերի ամբիոնից  քաղաքական որբ և բիճ անվանեց իր գործընկերներից մեկին՝ հստակ անուն չնշելով:

«Որպես կանոն՝ բարոյական օրենքներից խոսում է դրանից զուրկ անձնավորությունը։ Խոսվում է համարձակ լինելու, արժանապատիվ լինելու մասին, սակայն լավագույն հնարավորությունները եղել են այդ համարձակությունները ցույց տալու։ Եվ չեմ ուզում այս բանավեճի մեջ որևէ մեկին ազգային հերոս դարձնեմ, բայց սրանով ես փակում եմ թեման: Ոմանց համար հետաքրքրիր են պորտից ներքև գործողությունները՝ հարվածել, խաղալ»,- մեկնաբանեց Այվազյանը։

Լրագրողները հարցրին՝ ինչու՞ է  Այվազյանը հաճախ հայտնվում նման տհաճ միջադեպերի մեջ:

«Ի՞նչ ասեմ, ջրիմուռի անեկդոտ կա, համենայն դեպս, բաներ կան: Ես մոտավորապես 20 տարի է` այս ԱԺ-ում եմ, իմ արժեքային համակարգն էլ գիտեք: Ես բացահայտ եմ ասում իմ ասածները, որևէ մեկին ես չեմ ցանկանում, ես կյանքում որևէ մեկին առանձին, անհատական չեմ վիրավորել, ոչ էլ որևէ մեկին փորձել եմ ինչ-որ դասեր տալ: Գիտեք` ինչ կա, տեսակետների խնդիր գոյություն ունի, ես ունեմ իմ տեսակետը, դուք ունեք ձեր տեսակետը: Ձեր տեսակետն ինձ կբավարարի, չի բավարարի բացարձակապես ինձ թույլ չի տալիս, որպեսզի ոտնձգություն կատարեմ քո ունեցած տեսակետի վրա», – ասաց Այվազյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ