12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Բուդաղյանների ընտանիքը չի լռելու, պայքարը շարունակվում է. փաստաբան/վիդեո/

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի ազատ արձակումից հետո Բուդաղյանների ընտանիքի համար պայքարը դեռ շարունակվում է»,-այսօր` հունիսի 15-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Բուդաղյանների շահերի պաշտպան  Հայկ Ալումյանը:

Փաստաբանը  նշեց, որ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել այդ սպանության համար եւ պայքարը շարունակվում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Այն պահից սկսած, երբ Արա Բուդաղյանն ազատ արձակվեց, մեզ արդեն չի հետաքրքրում Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու գործը, մենք այժմ Բուդաղյանների ընտանիքի հետ պայքարում ենք Ավետիք Բուդաղյանի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ