01 Մարտի, Saturday, 2025
KFC

Այսօր ներկայացված Հարկային օրենսգիրքը մշակվել է շուրջ 7 տարի. Վահրամ Բաղդասարյան /վիդեո/

Մենք պետք է ունենանք այնպիսի Հարկային օրենսգիրք, որ պատասխաններ տար այդ հարցերին, մի օրենսգիրք, որ երկու-երեք տարի փոփոխության չենթարկվի, որ հարկատուները կարողանան աշխատել:  Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով նոր Հարկային օրենսգրքին:

Նա  շեշտեց՝  այսօր ներկայացված Հարկային օրենսգիրքը մշակվել է շուրջ 7 տարի: Բաղդասարյանը հիշեցրեց՝  իրենք քաղաքական ուժերին կոչ են արել առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել նախագծին, որից հետո բոլոր առաջարկությունները կքննարկեն:

«Իհարկե, պետք է հաշվի նստենք մարդկանց հետ, կլսենք իրենց առաջարկությունները, բայց ոչ թե առանձին ոլորտին հաջողություն տալու համար պետք է առաջնորդվենք, այլ ընդհանուր տնտեսության»,- ասաց  Վահրամ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ