18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զոհրաբին հսկում են թիկնապահները

Ապրիլի 5-ին,  կեսգիշերն անց վթարի ենթարկված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը կայուն է, բայց դեռեւս ծայրահեղ ծանր է: Նա դեռ  “Արմենիա” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց Զոհրաբյանի մամլո խոսնակ Արտակ Նավասարդյանը: Այլ մանրամասներ խոսնակը չհաղորդեց նշելով, որ պաշտոնական հաղորդագրություններ պարբերաբար կներկայացվեն:

Ի դեպ, Զոհրաբյանի անվտանգությունը բացի ոստիկաններից, հսկում են 7 թիկնապահ:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Հրաչյա Քոչարի փողոցում` ապրիլի 5-ին:

Զոհրաբյանի “Չերրի” մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենան վարում էր նրա վարորդը: 

“Օպել Վեկտրա” մակնիշի 34VU251 պետհամարանիշի ավտոմեքենա մեծ արագությամբ թափով հարվածել է աջ մասին, որտեղ Զոհրաբյանն էր նստել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ