09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետերը շնորհավորել են խուլ կանանց

Հայաստանի կույրերի միավորման շենքում կազմակերպված Հայաստանի եւ Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպմանը հետեւելու շտապող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չմերժելով Հայաստանի խուլերի միավորման նախագահի հրավերը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցել է միավորման անդամների նախաձեռնությամբ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը:

Ողջունելով ներկաներին, քաղաքապետը շնորհավորել է կանանց գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ. “Ինձ հետ այստեղ է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետը եւ ես իմ ու իմ գործընկերոջ անունից միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք հնչել են այս մեկ ամսվա ընթացքում եւ մեկ անգամ եւս շնորհավորելով ձեզ, սիրելի մայրեր, քույրեր եւ կանայք, մաղթում եմ ամենայն բարիք”, – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի խուլերի միավորման նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ինչպես հրավերը չմերժելու, այնպես էլ միավորմանը ցուցաբերած մշտական հոգածության համար:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ