17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Թույլ տվեք փակագծերը չբացել /վիդեո/

«Կարծում եմ, որ և՛ ԼՂՀ-ում, և՛ Հայաստանում այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ ցանկացած ներկա կամ նախկին քաղաքական գործիչ կարող է այս կամ այն հայտը ներկայացնել, գնալ Հայաստամ կամ Ղարաբաղ։ Այսինքն՝ դա յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամքն է, նրա տեղաշարժվելու իրավունքն է։ Չեմ կարծում, որ ճիշտ են այն լրատվամիջոցները, գործիչները կամ կառույցները, որոնք փորձում են Սամվել Բաբայանի վերադարձը դարձնել համապետական հարց։ Մարդ է, այստեղ չի եղել 10 տարի, հիմա վերադարձել է։ Դա նորմալ է։ Այս բոլոր քննարկումները համարում եմ ավելորդ ու կեղծ աղմուկ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Պատգամավորը նշեց՝ պետք չէ աժիոտաժ ստեղծել ու նույնիսկ պետք չէ ուշադրություն դարձնել որոշ մարդկանց, ովքեր պաշտպանության նախարարի փոփոխության  հարց են բարձրացնում։
«Որևէ կեղծ սցենար պետք չէ հորինել այսօր։ Դա պետք չէ ո՛չ Արցախին, ո՛չ Հայաստանին։ Ես դրա մեջ ծանոթ ձեռագիր եմ տեսնում, բայց թույլ տվեք փակագծերը չբացել», – ասաց Մարգատիտ Եսայանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ