«Հանգիստ նստեն եւ իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ» /վիդեո/
«ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, համապատասխան իրավապահ մարմինները հանդես են եկել հայտարարությամբ, եւ շատ լավ կլինի, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը եւ իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ, մանավանդ, որ քաղաքական գնահատական հնչեցրել են Արցախի հանրապետության խորհրդարանի խմբակցությունները, իրավական գնահատականներն էլ իրավապահների ուշադրության կենտրոնում է», – անդրադառնալով Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ պնդելով՝ երբ հարկ է լինում, ՀՀ քաղաքական ուժերն ու ՀՀ իշխանությունները արձագանքում են Արցախում տեղի ունեցող զարգացումներին:
«Եթե ուշադիր եք եղել, Հայաստանի քաղաքական ուժերը, թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր Արցախի արտաքին քաղաքականությանը, Արցախի անվտանգության, արցախաադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից ագրեսիայի իրականացում եթե լինում է, ապա Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է քայլ կատարի, եւ դա մենք անում ենք, իսկ ինչ վերաբերում է Արցածի իշխանություններին, ժողովրդին ու Արցախում տեղի ունեցող պրոցեսներին:
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Արցախում կա ընտրված իշխանություն, իրավապահ մարմիններ, կա ընտրված պառլամենտ՝ ընդդիմադիրր և իշխանամետ, մարդիկ իրրենց գործը կանեն, ի՞նչ եք խառնվել»,- արձագանքեց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: