06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոպանից սեռավարակներ են բերում

Հայաստանում Եվրամիության ատվիրակության ՅՈՒՆԻՍԵՖԻ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ այսօր տեղի ունեցավ եռամյա ծրագրերի շնորհանդես, որը նպատակ ունի մեղմացնել աշխատանքային միգրացիայի, այսպես ասած` խոպան գնալու հետևանքով հայ ընտանիքներում առաջացած սոցիալական խնդիրները:

ՄԱՄՀ պլանավորման բաժնի պետ Աթուր Այվազովը տեղեկացրեց,  որ ծրագրում ներգրված են լինելու նաև սոցիալական աշխատողներ և լինելու է համագործակցություն հանապատասխան նախարարությունների կողմից կազմակերպված սոցիալական ծրագրերի շրջանակներում:

Աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստանում ամենաթիրախային չորս մարզերը ճանաչվել են Լոռին,Տաուշը, Շիրակը և Գեղարքունիքը:

Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել,որ միգրանտ ընտանիքներում առկա են բազմաթիվ խնդիրներ: Արձանագրվել են դեպքեր երբ ոչ թե աշխատանքի մեկնած անձի կողմից է գումար ուղարկվում ընտանիք,այլ հակառակը գումարն ընտանիքն է ուղարկում դրսում ծանր վիճակում հայտնված միգրանտին:  

Նմանատիպ ընտանիքներում նաև հոգեբանական սթրեսային խնդիրներ են արձանագրվել: Այս խնդիրներն էլ հաճախ հանգեցնում են ամուսնալուծությունների կամ բերում են ամուսնությունների ցածր մակարդակի, ինչպես նաև  առկա են  սեռավարակների փոխանցման բազմաթիվ դեպքեր:

Henaran.am-ի հարցին թե արդյոք ծրագրում կա նաև շահառուներին աշխատանքով ապահովելու կետ և արդյոք այդ ուղղությամբ տարվելու են կոնկրետ աշխատանքներ Պարոն Այվազովը պատասխանց , որ փորձելու են իրականացնել նաև աշխատանքային ծրագիր.ՙ Թե ինչ ծրագիր է լինելու դա և թե ինչ ճանապարհով է իրականացվելու չեմ շտապի ասել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստակամ է այս ծրագրում   իր ներգրավածությունն ունենալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ