15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Արմավիան” խաբե՞լ է

“Արմավիա” ընկերությունը չի պատրաստվում տեր կանգնել իր խոստմանը` վերադարձնել մինչև ապրիլի մեկը գնված տոմսերը կամ փոխանակել դրանք այլ ավիաընկերությունների տոմսերով:

Այսօր, ավիատոմսերի վաճառքի գրասենյակների մոտ հերթեր են գոյացել: Մարդիկ դիմել են ավիաընկերության` տոմսերը հետ վերադարձնելու համար, սակայն այստեղից առայժմ կոնկրետ պատասխան չի ստացվել: Ավիագործակալությունները մեզ հետ զրույցում հրաժարվեցին պարզաբանումներ տալ “Արմավիայի” փոխարեն:

“Արարատ տուր” ավիատոմսերի վաճառքի գործակալությունից Henaran.am –ին տեղեկացրեցին, որ իրենք դեռ վաղ էին զգացել վտանգը և որ այս իրավիճակը սպասելի էր: Այդ պատճառով էլ վերջին շրջանում “Արմավիայի” տոմսեր չեն վաճառել:

Հիշեցնենք, ապրիլի 1-ին արդեն նախկին ավիափոխադրող “Արմավիա” ավիաընկերությունը հայտարարեց իր սնանկացման մասին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ