15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Որոշումները շարունակում են մնալ թղթի վրայի որոշումներ» /վիդեո/

Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի՝ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո թվում էր, թե որոշակիություն կմտնի այս գործընթացում, սակայն չմտավ: Ադրբեջանը հերթական անգամ փորձում է խեղաթյուրել բանակցությունների բովանդակությունը: «Նրանք կրկին հրաժարվեցին հետաքննության և մոնիթորինգի մեխանիզմներից, հրաժարվեցին Կասպերչիկի լիազորություններն ընդլայնելուց: Կրկին փորձում են ամեն բան իրենց ցանկալի տարբերակով մեկնաբանել»:

Այս պայմաններում ԼՂՀ հիմնահարցի շուրջ բանակցություններ վերսկսել քաղաքագետի համոզմամբ` պարզապես հնարավոր չէ:

«Հայկական կողմից ներկայացված պահանջներից երկուսն է կատարվել, բայց չի կատարվել ամենակարևորը՝ հասցեական գնահատականները: Հասցեական գնահատականներ միջազգային հանրության կողմից չեղան, որպեսզի Ադրբեջանին հրավիրեն բանակցությունների: Այսօր միջադեպերի հետաքննության մեխանիզմի առումով որևէ առաջընթաց չկա և այդ որոշումները շարունակում են մնալ թղթի վրայի որոշումներ: Կարևոր է նաև այն, որ առ այս պահը ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, իսկ առանց ԼՂՀ-ի մասնակցության` բանակցային գործընթացն անմիաստ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ