15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխաների խնդիրները իրենց մեծանալն է. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահը փոքր ժամանակ խելոք է եղել «հետո՝ չար, հետո՝ ավելի չար, հետո՝ նորից չար»: Այսօր Ազգային ժողովում երեխաների պաշտպանության տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.

«Մանուկների համար ոչ թե իշխող կուսակցությունը, այլ ամբողջ ազգն է պատրաստ անել այն հնարավոր իրավիճակները, որը ազգը հնարավորինս կարողանում է իրագործել: Ես ավելի շատ կուզեի, որ մեր մանուկները կարողանային ավելի երջանիկ ապրել, ավելի տեղը տեղին և չունենայինք մանուկներ, ովքեր բոլոր տոներին, բոլոր միջոցառումներին իրենց վատ զգային, որ նման չեն մյուսներին»:

Ինչ խնդիրներ ունեն մանուկները, որ առաջնային լուծելու կարիք կա և պետությունը պարտավոր է լուծել.

«Երեխաների խնդիրները իրենց մեծանալն է, բարեկիրթ, բարեհոգ: Երեխաները իրենք պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան երեխաները մեծանան ու հասնեն իրենց նպատակին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ