18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԿԸՀ-ը բաշխել է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական,
”Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 144-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 36 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
”Օրինաց երկիր” կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,
”Ժառանգություն” կուսակցություն՝ 26-ական:

 

2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված  կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: 

Կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե: 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ (4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 1 րոպե վճարովի հիմունքներով.

2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.

3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով։

 Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով` հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ(4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.

2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով.

3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝  օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված  կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: 

 

3. Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը: Բաշխումն իրականացվել է` հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաև վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել: Այն 48 վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին, իսկ մնացած 159 վահանակները (227 մրցակցային կողմ), որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ և խմբավորվել: Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միևնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել միևնույն 2, 3, 4, 5, 6 կամ 7 կուսակցություններ: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը “MS VISUAL STUDIO” ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած կուսակցությունների միջև` հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը և այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը` ապահովելով յուրաքանչյուր կուսակցության հայտի մրցակցող մասի համամասնորեն հավասար բավարարման սկզբունքը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ