19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին չլիներ, մոստ էր գնալու…/վիդեո/

Էջմիածնի բնակիչ Սիլվա Մկրտչյանը, ով մշտապես ”Ազատության” հրապարակում  է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, մի քանի օր էր` բացակայում էր հրապարակից: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Սիլվան պատմեց, որ առողջական խնդիրներ ուներ և ապաքինվում էր:

Նա իր դժգոհությունները ներկայացրեց ու ասաց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, ֆինանսական միջոցներ չունի բուժվելու համար, իսկ իր մարզի բժիշկները թույլտվություն չեն տվել բուժվել պետական պատվերով: 

Զրույցի պահին էլ Սիլվա Մկրտչյանն այդքան էլ լավ չէր զգում: Հարցին, թե ինչու է եկել հրապարակ` տանը մնալու ապաքինվելու փոխարեն, պատասխանեց.

”Շատ վատ եմ, բայց հանուն Րաֆֆիի եկել եմ այստեղ: Եթե Րաֆֆին չլիներ, գնալու էի մոստ”:

”Աստված չի ընդունում ինքնասպաններին, եթե Րաֆֆին չլիներ, թեկուզ Աստված չընդուներ, գնալու էի, թեկուզ դժոխք գնամ: Մի Աստված ունեմ ու մի Րաֆֆի”:

Դիտեք` տեսանյութը

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ