05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի լավ Երեւան` Տարոն Մարգարյանի գխավորությամբ /վիդեո/

Երեւանի ավագանու  ընտրություններում  ՀՀԿ-ն կմասնակցի  “Ավելի լավ Երեւան” կարգախոսով: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նիստում հատատվել է նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը:

“Մենք կարծում ենք, որ Երեւանն ամեն օր պետք է լինի ավելի լավը, քան այսօր: Ավելին` դրա համար արդեն քայլեր կատարվել են: Հաջողության դեպքում, երեւանցիների վստահության դեպքում եւ նրանց քվեն ստանալուց հետո պատրաստ ենք ամեն օր աշխատել Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որպեսզի մեր քաղաքամայր Երեւանը լինի ավելի լավը”,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Նա  սեւ “PR” եւ բամբասանք որակեց օրերին ակտիվացած այն խոսակցությունները, թե “իշխանությունները  չեն պատրաստվում  կեղծել Երեւանի ավագանու ընտրությունները” : “Ես երբեք չեմ ասել, թե մենք “բրոնյա” ենք արել Երեւանը: Ցանկացած ընտրության արդյունք որոշելու է ընտրողը, իսկ այս պարագայում՝ երեւանցիները”,-ասաց:

Ճեպազրույցի այլ մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ