15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վթարային ծառերի տեղերում տնկվեն նորերը

Մայրաքաղաքի նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների բակային տարածքներում շարունակում են իրականացվել մաքրման և կանաչապատման աշխատանքներ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր զեկուցել է բնապահպանության վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ:

Զեկուցվել է նաև, որ ոլորտի մասնագետների և շահագրգիռ կառույցների հետ համատեղ այսօր կայանալիք շրջայցի արդյունքում կկազմվի հստակ ժամանակացույց՝ մայրաքաղաքում գույքագրված վթարային ծառերի նկատմամբ անհրաժեշտ միջամտությունների իրականացման նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները սկսելուց առաջ հանրությանը նախապես իրազեկել նախատեսված աշխատանքների մասին:

«Վթարային ծառերի մասով աշխատանքների մասին բնակիչներին նախապես իրազեկեք: Ընդ որում, խոսքը ոչ միայն մեկանգամյա իրազեկման մասին է, այլ յուրաքանչյուր աշխատանքից առաջ առանձին-առանձին տեղեկացրեք մարդկանց, թե ի՞նչ է նախատեսվում անել և, որ ամենակարևորն է, մասնագիտական ի՞նչ հիմնավորումով: Երեկվա ուժեղ քամին մեկ անգամ ևս փաստեց, որ վթարային ծառերի ուղղությամբ աշխատանքները պետք է օր առաջ սկսել ու ավարտել, որպեսզի զերծ մնանք հնարավոր անկանխատեսելի հետևանքներից: Նաև խստորեն հետևեք, որպեսզի հատվող վթարային ծառերի տեղերում անպայման տնկվեն նորերը և տվյալ տարածքները դատարկ չմնան», – ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքի գլխավոր դիզայներն էլ զեկուցել է, որ բակային տարածքներում շարունակվում են նկարազարդման և քաղաքային գույքի խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքները: Արդեն իսկ նկարազարդվել է 36 բակ, թարմացվել է 244 նստարան, որից հիմնանորոգվել՝ 13-ը: Թարմացվել է նաև 228 աղբաման, որից հիմնանորոգվել է 4-ը:

Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ