16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի տարածքում, այն էլ 21-րդ դարում ունենալ մի վիճակ, որտեղ նման վայրագություններ կարող են տեղի ունենալ. Արման Թաթոյան /վիդեո/

Ապրիլ սկզբին  ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կիրառած ագրեսիայի, խոշտանգումների հետ կապված՝  մի խումբ հայ իրավաբաններ պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին:

Անդրադառնալով սրան՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ դրական է գնահատում վերոնշյալ նախաձեռնությունը:

Թաթոյանը շեշտեց՝ կարևորը ճիշտ որոշումներ կայացելն է: Պետք է հասկանալ՝ ո՞ր մարմիններին ենք դիմում և ինչպիսի՞ պահանջներ ենք ներկայացնում. «Այդ  մարմիններից յուրաքանչյուրն ունի իրավասության իր ծավալն ու կարգավիճակը և չափազանց կարևոր է խնդրանքի ձևակերպումը, որպեսզի կոնկրետ մարմինի իրավասության շրջանակից դուրս չլինի: Որքան շատ հստակ խոսվի և պրոֆեսիոնալ առումով փաստեր ներկայացվեն, դրանք միայն կօգնեն մեզ: Դրական առումով շատ լավ օրինակ է ԼՂՀ ՄԻՊ միջանկյալ զեկույցը, որն այդ պահի դրությամբ հրապարակված էր հրապարակային աղբյուրների վրա, այսինքն՝ ներկայացված էր փաստերով ու լուսանկարներով, ինչը հնարավոր եղավ ապահովել նաև լրագրողների օգնությամբ»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հավաստիացրեց՝  հայերի նկատմամբ ապրիլին կատարված խոշտանգումների խնդրի մասին ինքը բարձրացրել է նաև Եվրոպայի խորհրդում:

«Ես հրապարակային աղբյուրներից եմ տեղեկացել, որ Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացվել են գանգատներ և դա կարծում եմ, որ կարևոր քայլ է, քանի որ Եվրոպական դատարանը մի շարք կոնվենցիաներ ունի: Այս պահին այս առումով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ դիրքորոշումս բացասական կանդրադառնա գործընթացի վրա: Իրավապաշտպանների հայտարարությանը նույնպես ծանոթ եմ և դա, իհարկե, կարևոր է: Սակայն կարևորն այն է, որ խոսքը չվեաբերի միայն միջկառավարական կազմակերպություններին, քանի որ այստեղ շատ կարևոր կարող է լինել նաև վերպետական կառույցները: Հիմնական շեշտադրումն այն է, որ անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի տարածքում, այն էլ 21-րդ դարում ունենալ մի վիճակ, որտեղ նման վայրագություններ կարող են տեղի ունենալ, քանի որ մարդիկ ունեն պաշտպանվածության իրավունք»,- ընդգծեց Թաթոյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ