20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Ժառանգությունը” խմբագրության հույս ունի. սպասում են /վիդեո/

”Մենք չենք դիտում, որ քննարկելու թեմա չունենք և չենք դիտում, որ այն առաջարկները, որ արվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ընդհանրապես մերժված են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ի պատասխան մեր դիտարկմանը, որ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսում արդեն փաստացի մերժել է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ազգային ժողովը ցրելու առաջարկը:

Հակոբյանը հույս ունի, որ նախագահը կամք կցուցաբերի և հաշվի կառնի ”Ազատության” հրապարակում հավաքված մարդկանց տրամադրությունն ու ցանկությունը:

”Քաղաքականությունը զարգացող օրգանիզմ է, և սա ցանկացած խմբագրություն կարող է մտցնել յուրաքանչյուրի մոտ, այդ թվում նախագահի: Հրապարակի տրամադրությունն ու ցանկությունն էլ է համարժեք լուծում գտնելը, որ այս իրավիճակից դուրս գա պետությունը”,-շեշտեց պատգամավորը:

Նրա խոսքով` բանակցային սեղանի շուրջ կարելի է քննարկել ոչ միայն Հովհաննիսյանի այս առաջարկները, այլև մյուս հարցերը ևս: Սակայն Հակոբյանը միայն մեկ խնդիր է տեսնում, այն է`  առաջարկ չկա իշխանության կողմից: 

Հարցին, թե ինչ են անելու, եթե նախագահն ամեն դեպքում մերժի, խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց. ””Եթե”-ն չեմ ուզում դիտարկել որպես բանակցության հիմնական գործոն: Կարծում եմ, որ խելամտությունը կբավարարի”:

Հակոբյանը նշեց, որ եթե բանակցությունների գնալու համար որպես ցուցիչ նախագահը հաշվի է առնում հրապարակում հավաքվածների թվաքանակն, ապա իրենք ևս ուշադրություն կդարձնեն այդ ցուցիչին: ”Երեք հազար մարդը չէ ցուցիչը նստել բանակցային սեղանի շուրջ, բայց եթե դա է ցուցիչը, կփորձենք ավելի շատ մարդ բերել”,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` մարտի 22-ին Ազատության հրապարակում ներկայացրեց հինգ պահանջ ուղղված երկրի նախագահին :

Նախագահ Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ չի գնա ”Ազատության” հրապարակ` այցելելու Հովհաննիսյանին: Սերժ Սարգսյանը հավելել էր, որ գրավոր նամակ է փոխանցել “Ժառանգության” առաջնորդին՝ համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձեւավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ հասարակության լայն շերտերի մասնակցությամբ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։  Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ