21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Րաֆֆու նամակը նախագահականում է. երբ Սերժ Սարգսյանը կպատասխանի

Henaran.am-ի տեղեկություններով` ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արդեն նախագահական նստավայրում է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահականից, սակայն շաբաթ օրը աշխատակազմի նամակների բաժինը չի աշխատում:

Ըստ նախագահի մամլո խոսնակի` ՀՀ նախագահին ուղղված նամակները մշտապես պատշաճ կարգով ուսումնասիրվում ու արձագանք են ստանում: Ըստ գործող կարգի` նախագահը 5-10 օրվա ընթացքում պետք է մակագրի նամակը այս կամ այն վարչության ղեկավարին:

Սակայն որոշ դեպքերում նախագահը կարող է շտապ պատասխանել նամակին: Դա լինում է անհետաձգելի դեպքերում, երբ օրինակ` երկրին վտանգ է սպառնում: Անհետաձգելի նամակները, սակայն, լինում են հույժ գաղտնի և վերաբերում են երկրի կարեւորագույն խնդիրներին:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` մարտի 22-ին Ազատության հրապարակում ներկայացրեց հինգ պահանջ ուղղված երկրի նախագահին ու հայտարարեց, որ նամակն ուղարկում է նախագահական նստավայր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ