28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանում հնչեց աստվածային ուղերձն աշխարհին

Ապրիլի 24-ին Երևանում ընթացել է ​«Ավրորա» մրցանակաբաշխությունը, որին ներկա են բազմաթիվ հյուրեր արտերկրից, այդ թվում՝ դերասան Ջորջ Քլունին և լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը։

The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։

auroraprize.com կայքը նշում է, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

Մրցանակն այս տարի չորս հավակնորդներ ունի։ Նրանք են Մարգարեթ Բարանքիթսը, որը «Մեյսոն Շալոմ» որբանոցի հիմնադիրն է: Նշենք, որ 1990-ականներին հիմնադրված այս որբանոցը նախատեսված է Բուրունդիիի, Ռուանդայի եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության երեխաների համար: Երկրորդ հավակնորդը նյույորքցի բժիշկ Թոմ Քաթենան է, որը Սուդանում 8 տարի առաջ հիմնել է բարեգործական բժշկական կենտրոն:

«Ավրորայի» մյուս հավակնորդը Սյեդա Ղուլամ Ֆաթիման է, որը Պակիստանում հիմնել է կազմակերպություն, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքներին՝ ազատվելու պարտքերից:

Մրցանակի 4-րդ հավակնորդը հոգեւորական Բերնարդ Քինվին է, որը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մահացու հետապնդումից փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների:

Այս մարդկանց ուղերձն աշխարհին աստվածային օրենքն է` սիրիր մերձավորիդ ինչպես քո անձը: Եւ դա նրանց հաջողվում է :

17350_b 17349_b 17352_b 17355_b 17353_b 17356_b 17349_b

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ