18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Առնվազն Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է պայմանգիր ստորագրվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ 4 օրյա պատերազմից հետո մենք պետք է ջանքեր չխնայենք մեր անվտանգությունը ամրապնդելու համար:

« Այս օրերին բանակը, պետական կառույցները լավ գործեցին, բայց պետք է կարողանանք այս ամենից դասեր քաղել, կարողանանք գնահատել արածը և լրացնենք բացթողումները:

Տեղի ունեցած պատերազմից հետո, մենք պետք է կարողնանք քաղաքական դիվիդենտներ ստանալ: Առնվազն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է պայմանգիր ստորագրվի, բայց ավելի լավ կլինի, որ ՀՀ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ դեպքում անվտանգության հետ կապված խնդիրները հեշտությամբ կլուծվեն»,-ասաց Մայիլյանը:

Նա կարծում է, որ պետք է լայնամասշտաբ աշխատանքներ տարվի միջազգային հանրության հետ. «Այսօր արդեն բոլորիս համար պարզ է, որ երբ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, այդ փաստը Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում, որպեսզի հարցը ռազմական ճանապարհով լուծի:

Իսկ միջազգային ճանաչումը կփակի նման հնարավորությունը, մեր կողմից էլ հնարավորություն կտա Արցախի Հանրապետությունը ներգրավվել անվտանգության համակարգի մեջ: Այդպիսով ավելի կուժեղացնենք մեր անվտանգությունը».-ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե 4 օրյա պատերազմից հետո, որքանով է հավանական Արցախի մասնակցությունը բանակցություններին, Մայլյանը պատասխանեց. «Մեր առաջին խնդիրը նրանում է կայանում, որ պետք է անվտանգությունը ամրապնդենք: Ամեն դեպքում դժվար եմ պատկերացնում, որ բանակցությունների միջոցով, ինչ որ բան կարող է փոխել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ