15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավրովը Բաքվում դիվանագիտորեն տեղը դրեց Մամեդյարովին /վիդեո/

Այսօր Բաքվում կայացած Լավրով-Զարիֆ-Մամեդյարով եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը տեղը դրեց Մամեդյարովին:

Պատասխանելով Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, Մամեդյարովը նշեց, որ միամիտները կարող են պնդել, որ դա կարելի է պահպանել երկար ժամանակի ընթացքում, և այս պարբերական բռնկումները, փոխհրաձգությունը կլինեն անխուսափելի: «Ես Սերգեյի հետ քննարկել եմ, ես վատատես եմ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հետ կապված, ոչ թե իրավիճակի սառեցման առումով, այլ որ դա կարող է պատրանք ստեղծել ինչ-որ մեկի մոտ, որ կարելի է այդպիսով պահպանել ստատուս-քվոն», նշեց Ադրբեջանի արտգործնախարարը:

Լավրովը պատասխանելով նույն հարցին մանրամասներց, որ Ռուսաստանը միգուցե ամենից շահագրգռվածն է կողմերի արտասահմանյան գործընկերների շարքում՝ հնարավորինս շուտ հասնելու հիմնահարցի կարգավորմանը, բայց զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու բռնության նման բռնկումները: Նա նշեց նաև, որ դիպուկահարները նայելով շփման գծի մյուս կողմում գտնվող դիպուկահարին, տեսնում են մարդկային դեմք, ինչի արյդունքում նյարդերը կարող են չդիմանալ: Այնպես որ անհրաժեշտ է նաև այս հարցը նկատի ունենալ՝ ավելացնելով ջանքերը քաղաքական կարգավորման ուղղությամբ:

Փաստորեն, ՌԴ արտգոևծնախարարն, հակառակ Մամեդյարովի կարծիքի, ասաց, որ վստահության ամրապնդման միջոցները՝ դիպուկահարների դուրս բերումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցումը կարևոր են հակամարտության քաղաքական կագրավորմանը հասնելու համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ