06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարօրինակ եւ տրամաբանական հրադադար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատանքի լայն դաշտ ունեն` այսուհետ նոր մեխանիզմներ մշակելու եւ իրավյճակը լարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում, ասել է ԼՂՀ նախագահ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով հարցին, թե որն է լինելու մեր մեսիջը ապրիլի 9-ին Երեւան ժամանող համանախագահներին: Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը ձախողեց բլից-կրիգը, որ պլանավորել էր Արցախի դեմ եւ պարզից էլ պարզ է` այս տարածաշրջանում վախի, ռազմական գործողությունների միջոցով որեւէ հարց լուծելն անհնար է: Բակո Սահակյանի խոսնակը վերահաստատել է` այս պահին սահմանին անդորր է, ինչը վերջինս որակել է տարօրինակ եւ տրամաբանական:

Տարօրինակ, որովհետեւ մենք ցանկացած դեպքում պետք է արժեվորենք խաղաղությունը եւ տրամաբանական, որովհետեւ որքան անտրամաբանական ձեւով Բաքուն սկսեց ռազմական էսկալացիան, նույնքան տրամաբանական է, որ հասկացավ սեփական ձախողումը.

«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները, թեեւ բանակցությունների մասին դեռեւս խոսք չկա»:

Ադրբեջանը ահռելի կորուստներ է տվել` արդյունքում չհասնելով որեւէ ռազմաքաղաքական հաջողության անգամ փոփոխության, նկատել է Դավիթ Բաբայանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ