15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Առանց ԼՂՀ ներկայացուցչի՝ որեւէ մեկը իրավունք չունի քննարկել ԼՂՀ հարցը. Փաշինյան

Պատգամավոր Նիկոլ Փածինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է  հստակ հայտարարի՝ ԼՂՀ հարցով այլեւս որեւէ բանակցություն մենք չենք վարելու այնպիսի ձեւաչափերում, որտեղ ԼՂՀ-ն ներկայացված չէ: Բանակցային սեղանի շուրջ պետք է նստի նաև Արցախը:

«Բանակցային սեղանը, որտեղ քննարկվում էր ԼՂՀ հարցը եւ նրա ներկայացուցիչը նստած չէ, այդտեղ ՀՀ-ն ասելիք չունի: Որեւէ մեկը՝ առանց ԼՂՀ ներկայացուցչի չպետք է իրեն իրավունք վերապահի քննարկել ԼՂՀ հարցը», – ասաց Փաշինյանը:

Լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը ուզի, թե չուզի, պարտավոր է բանակցություն վարել Լեռնային Ղարաբաղի հետ, որովհետև 1994 թվականի զինադադարի ռեժիմը կնքել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ