«Աստված զորավիգ է մեր տղաներին, քանի որ նրանց նպատակն արդար է» /վիդեո/
«Աղոթքը զորավոր ուժ ունի: Ամենքս էլ գիտակցում ենք, որ առանց Աստծո գոյության՝ այս երկրում ոչինչ չի լինում: Տարբեր ժամանակներում մեր ազգը փորձությունների միջով է անցել: Մենք աստվածընտիր ազգ ենք: Ավարայրի ճակամարտի ժամանակ էլ մեր ազգը ելավ փղերի դեմ», – Henaran. am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացի Լիանա Առաքելյանը: Նա ևս եկել էր աղոթելու և Տիրոջը խնդրելու, որ խաղաղություն տա մեր երկրին ու պահպանի մեր զինվորներին:
«Մեր տեսակը պահելու ենք: Այժմ համախմբված ենք: Մենք սիրում ենք միմյանց՝ մեծից փոքր: Սահմանում կռվողներին հարազատ ենք համարում. էական չէ՝ նա մեր բարեկամն է, թե ոչ: Նույնիսկ հայ կանայք են պատրաստ գնալ մարտի դաշտ, զորավիգ լինել հայ զինվորին: Մենք պիտի աղոթենք. վստահ եմ, եթե միասնաբար աղոթենք, Տիրոջ գութը կշարժվի: Աստված զորավիգ է մեր տղաներին, քանի որ նրանց նպատակն արդար է»: