16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չեխահայ համայնքի ներկայացուցիչները տապալել են Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական ակցիան /ֆոտո/

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկում այսօր Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանա-չեխական միության  կողմից՝ մի շարք ազերի գործարարների եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ անց է կացվում հիշատակի միջոցառում՝ նվիրված Խոջալիի
դեպքերի 21-ամյա տարելիցին: Հրապարակի անկյուններից մեկում տեղադրվել են 2 վրաններ, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Ի տարբերություն 2012թ. ձախողված միջոցառման, որն ավելի առեւտրական-գովազդային ակցիա էր, վրաններից մեկում բաժանում են միայն անվճար քաղցրավենիքներ, հյութեր, թեյ
ու հյութի գովազդային բուկլետներ, մյուսում՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ ստահոդ քարոզչական նյութեր:

Վրանում եւ մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել վաղօրոք պատրաստված քարոզչական բուկլետներ: Ակցիան սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Խոջալուի իրադարձությունների մասին իրականությունը ներկայացնող չեխերենով պատրաստված թռուցիկներ  եւ “Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով”բրոշյուրը: Հայ համայնքի ակտիվիստները նախորդ տարվա պես մտել են ադրբեջանցիների վրանը եւ նշված նյութերը բաժանել նաեւ այնտեղ, այդ թվում նաեւ միջոցառման կազմակերպիչներին եւ լուսանկարել դա: Նրանց հաջողվել է նաեւ առգրավել ադրբեջանական քարոզչական նյութերի զգալի մասը, ապա հանել նաեւ վրանի մուտքի մոտ փակցրած պաստառներից մի քանիսը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիներին վրանների ներսում ներկայացրել են Խոջալուի դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը: Իրավիճակի վերահսկղությունը ամբողջությամբ կորցրած ադրբեջնցիները ոստիկանություն են կանչել, որը, սակայն, փաստել է, որ հայերի գործողություններում որեւիցե օրինախախտում չկա, սակայն իրավիճկաի սրումից խուսափելու համար հերթապահություն է սահմանել:

Քարոզչական ակցիայում ներգրավված ազերի ուսանողների խուճապը դադարեցնելու եւ վերջիններիս ոգեւորելու համար ակցիայի վայր են ժամանել Պրահայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները, որոնք փաստացի հայտնվել են հայերի կողմից շրջապատված վրաններում՝ առանց քարոզչական որեւիցե գործողություն
իրականացնելու հնարավորության:

Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 700 թռուցիկ եւ մի քանի տասնյակ բրոշյուր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ