05 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Թեկնածուները չեն խախտել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը` 14.01.2013թ.-18.02.2013թ. ժամանակահատվածի համար:

 ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ բանկերի կողմից տրամադրված Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ տեղեկանքների եւ թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաեւ ծախսերը հիմնավորող կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որեւէ խախտում չի արձանագրվել:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ