16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը մտահոգ է եւ զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունն իր խոր մտահոգությունն է հայտնում „Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր կողմնակիցների գործողությունների, ինչպես եւ զանգվածների կառավարման մեթոդաբանության, վիճելի խնդիրների քննարկման հրամայական անհրաժեշտությանը այլ ապօրինի գործողություններով արձագանքելու առնչությամբ, եւ հորդորում է Ր. Հովհաննիսյանի ընտրական շտաբի ներկայացուցիչներին՝ անհապաղ դադարեցնել ապօրինություններ հրահրելը, բախման վտանգներով հագեցած միջոցառումների կազմակերպումը:

ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ հավաքների ազատությանը վերաբերող՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային փաստաթղթերի եւ օրենքների կանոններն անհրաժեշտ է ընկալել եւ մեկնաբանել դրանց ամբողջության մեջ, բացառելով դրանց հարմարեցումը սեփական այսվայրկյանական շահերի սպասարկմանը, որը վտանգում է քաղաքացիների առողջությունը, ազատությունը եւ հասարակական անվտանգությունը: 

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ իրավական պետությունում, որի ջատագովն է նաեւ Ր. Հովհաննիսյանը, ոստիկանության ծառայողների պահանջները պետք է կատարվեն, իսկ հետո միայն կարող են վիճարկվել վերադասության կամ դատական կարգով, եթե դրանց օրինականությունը վիճելի է թվում: Հարկ է նկատել, որ վարվեցողության այս տարրական կանոններին չտիրապետելը վտանգում է առաջին հերթին հենց հավաքների մասնակիցների անվտանգությունը:

Այսօր “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով Երեւանում անցկացվելու է հրատապ հավաք, որն անհնարին է անցկացնել իրազեկմամբ:

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա „շտապ“ հավաքի մասին կազմակերպիչները դեռեւս օրեր առաջ են հայտարարել, հետեւաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է նաեւ, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որեւէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես եւ Ր. Հովհաննիսյանի նախընտրական եւ հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել եւ մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը եւ դրանից բխող գործողությունները:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ եւ շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, եւ այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք եւ դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես եւ իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն եւ խաղաղ ընթացքի ապահովման եւ այլոց իրավունքների, ինչպես եւ հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, եւ դրանով էապես վտանգվում է նաեւ հենց հավաքի մասնակիցների, ինչպես եւ այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:

ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետեւաբար, այսօրվա հավաքը եւս անօրինական է եւ կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ