14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոգեւորականն առաջարկում է Ավագ ուրբաթ օրը փակել զվարճանքի վայրերը/վիդեո/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ տեր Տիրայր աբեղա Հակոբյանը այսօր՝ մարտի 17-ին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ եկուշաբթի օրվանից կսկսվի Ավագ շաբաթը:
«Մինչ Ավագ շաբաթը մենք նշում ենք Ծաղկազարդը, այն հատկանշվում է մանուկների օրհնությամբ: Արմավենու փոխարեն ուռենու ճյուղերն ենք մենք ընդունում` որպես օրվա խորհրդանիշ, ինչպես նաև դատարկ ոստեր, ինչը խորհրդանշում է այն, որ մարդը դատարկ էր, և երբ Քրիստոս հայտնվեց, մարդը լցվեց Քրիստոսով»,- ասաց տեր Տիրայրը:
Նա նշեց նաև, որ Ավագ ուրբաթ` Քրիստոսի խաչելության օրը, ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանում զվարճանքի վայրերը փակվեին: Տիրայր աբեղա Հակոբյանը նշեց, որ մարտի 26-ին ըստ եկեղեկացական տոնացույցի ավարտվում է պահոց շրջանը:
«Մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով այս շրջանում Պահք չեն պահել, բացը լրացնելու հնարավորություն ունեն` Ավագ շաբաթը լավագույն ժամանակահատվածն է»,-ասաց Տիրայր աբեղա Հակոբյանը:
Մանրամասները՝ տսանյութում
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ