Դա ցույց է տալիս այդ կառույցի բարոյական մակարդակը. Մակեյանը` Զուրաբյանի հայտարարության մասին
‘’Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողներին ասաց, որ մամուլից է տեղեկացել ՀԱԿ կուսակցության ստեղծման մասին: Նա նշեց, որ ՀԱԿ դաշինքի անդամները վիրավորված եւ վրդովված են այդ հայտարարությունից:
‘’Բոլորն էլ իրավունք ունեն քայլեր անելու, կուսակցություն ստեղծելու, բայց պետք է գործընկերային, մարդկայն էթիկետը պահել’’,-ասաց Մակեյանը: Թեեւ Մակեյանը համաձայն է, որ ՀԱԿ անվանման , այսպես ասած` հեղինակային իրավունքը պատկանում է Տեր-Պետրոսյանին, բայց նրա համոզմամբ, ՀԱԿ դաշինքի անդամները չպետք է այդ մասին մամուլից իմանային:
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ նոր կուսակցությունը զերծ կմնա որոշումների կայացման գործընթացում ‘’մարդ-կուսակցությունների’’ հարուցած խոչընդոտներից, Մակեյանը նկատել է.
‘’ Շատ սխալ բան է ասում , երբ պետք է դրոշ բարձարացնել ու ասել, թե ՀԱԿ-ը հզոր քաղաքական միավոր է, նշվում է 18 կուսակցությունների մասին , երբ պետք է ինչ- որ բան ակնարկել, ասում են` ‘’մարդ –կուսակցություն’’: Սա անընդունելի է, ցույց է տալիս այդ կառույցի մարդկային ու բարոյական մակարդակը Մարդ կուսակցություններն այսօր ավելի լուրջ դերակատարում ունեն, քան այդ նույն ՀՀՇ-ն’’:
Ի դեպ, Մակեյանը ասել է նաեւ, որ ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստին քվորում չի կայացել, որտեղ պետք է ներկայացվեր Կոնգրեսի առողջացման իր ծրագիրը: ‘’ Գոյություն չունեցող բանը ինչ որոշում պետք է ընդունի’’,-տարակուսել է Մակեյանը: