Ոմանք հարցնում են, թե ինչպես աղոթեն
Ոմանք հարցնում են, թե ինչպես աղոթեն և թե որտեղից սկսեն աղոթքը: Աղոթելը բարդ բան չէ: Պատկերացրեք խոսակցություն ձեր ամենամտերիմ բարեկամի հետ: Աստված մարդու ամենամտերիմ բարեկամն է: Եթե ամեն օր աղոթելու սովորություն չունեք, ուզում եք սկսել, բայց չգիտեք որտեղից, ապա նույնիսկ կարող եք Աստծուն ասել, «Տեր ես ուզում եմ սովորել աղոթել, բայց չգիտեմ, որտեղից սկսեմ»:
Հավատացեք, Նա կբռնի ձեր ձեռքից ու կառաջնորդի ձեզ: Կամ մի պարզ նախադասություն. «Տեր, շնորհակալ եմ այսօրվա լույսի համար: Կամ, Տեր օգնիր ինձ: Կամ, Տեր Հիսուս Քրիստոս ողորմյա մեղավորիս»: Սրանք գեղեցիկ ու կարճ աղոթքներ են, որ դուք կարող եք սկսել ասել ամեն օր ու հավատքով: «Եւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մէջ հավատով, կը ստանաք»։ (Մտ 21:22)
Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ` «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»:
«Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Արմեն Հարեյան