04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երբ է Աստված տալիս մեր խնդրածը

Երբ որ Աստծուց մի բան խնդրեք աղոթքի ժամանակ, հիշեք թէ մեր Տէր ինչ ասեց այդ մասին: «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Հովհ. 15:7): Տեսնու՞մ էք նրբությունը: «Եթե իմ մեջ մնաք, եվ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ:» Եթե… Ուրիշ խոսքով ասած՝ եթե ինձ այնքան սիրեք, որ իմ պատվիրանները պահելը ձեր համար լինի ամենաթանկ բանը, ու դուք չանեք մի բան որ կվիրավորի ինձ (կամ եթե անեք, այն ժամանակ անկեղծորեն զղջաք), ապա այն ժամանակ «ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի»

Երբ սա անեք, մի նրբություն էլ կա: Խնդրելուց հավատքով խնդրեք ու առանց երկմտելու: (Մարկոս 11:24, Մաթևոս 21:22, Հակոբոս 1:6):

Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ