24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Զադնի տվեցին ». Ժամանակ

ՀՅԴ-ակսսն Արմեն Ռուստամյանը նախօրեին հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ի պատասխանների տարափի տակ։ Իսկ երեկ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստա– մյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետեւություններ կանեն։

Եվ ահա երեկ Ռուստամյանը սկսել է արդարացումներ փնտրել եւ լղոզել իր հայտարարությունը ՀՀԿ-ի հեղինա– կագրկվածության մասին՝ ըստ էության հայտարարելով, որ ՀՅԴ-ին էլ է նույնը վերաբերում։ Այսպիսով՝ Դաշնակցությունը «զադնի» է դնում։ Իրավիճակը դառնում է իսկապես ծիծսսղելի, գրեթե այնքան, որքան հանրահայտ Կարգին սկետչերից մեկը, հարեւանը պատուհանից դուրս է նայում ու ծխում, փոքր կոնֆլիկտ է ունենում հարեւան պատշգամբից դուրս նայող երեխայի հետ եւ արժանանում երեխայի սուր պատասխանին։

Դրանից հետո դիմում է նրա հորը, որն էլ պատժում է երեխային այդ պատասխանի համար։ Հաջորդ օրը հարեւանը նույն ինքնագոհությամբ ծխում է, տեսնում երեխային պատշգամբում, աչքի տակ այտուցված, ու հարցնում է, թե՝ «խելքը գլուխը հավաքե՞լ է»։ Երեխան տալիս է անսպասելի պատասխան՝ «երեկվա ասածս ուժի մեջ է»։

Արմեն Ռուստամյանը փաստորեն չկարողացավ նույնիսկ այդ տարբերակով պատասխանել եւ գոնե այդպես կրկնել իր խոսքերը։ Աա նշանակում է, որ ՀՀԿ-ին հաջողվեց, այսպես ասած, հոգեբանական առավելության հասնել ՀՅԴ-ի հանդեպ՝ չափելով այն սահմանը, մինչեւ ուր կարող է գնալ այդ կուսակցության ղեկավարությունը։ Պարզվեց, որ ՀՅԴ-ի խաղը մին–
չեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր։

Այդպիսով՝ ՀՀԿ-ն փաստորեն ցույց տվեց, թե հնարավոր կոալիցիայում ուժերի ինչ հարաբերակցություն է լինելու, եթե, իհարկե, կոալիցիա լինի։ ՀՀԿ-ն գործնականում փայլուն օգտագործեց Դաշնակցության վրի-պումը, որ թույլ էր տվել Արմեն Ռուստամյանը, եւ դուրս եկավ դիրքային մեծ առավելության։

Ընդ որում՝ չի բացառվում, որ Դաշնակցությունն այդ վրիպումով անհարմար վիճակի մեջ է դրել նաեւ Սերժ Սարգսյանին, որը Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությամբ ՀՀԿ-ում հանդիպել էր դիմադրության։ Փաստորեն, ՀՅԴ-ի վրիպումը ՀՀԿ-֊ականներին փաստարկ եւ խաղաքարտ տվեց Սերժ Սարգսյանի դեմ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ