01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արտեմ Ասատրյանի տխրության պատճառը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը՝ Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս և գնում։ Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու է Դաշնակցությանը։

Այլ կերպ ասած՝ իր պաշտոնը պահպանելու գործում Ասատրյանի միակ հույսն այն է, որ Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու գործընթացն ինչ-որ հրաշքով տապալվի։ Սակայն այս պահի դրությամբ առկա իրավիճակն այնպիսին է, որ առավել հավանական է կոալիցիայի կայացման հեռանկարը։ Ինչևէ, վերը բերված լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, սակայն ապարդյուն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ