24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բանդայի գործով` բացարկ դատախազին /վիդեո/

Երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվեց հայտնի“բանդայի” գործի դատավարությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:

Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը անցած նիստում հետաձգեց դատը, քանի որ  ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբանը չէր ներկայացել դատարան:

Դատարան մտնողներին դատական կարգադրիչները ստուգում են մետաղաորսիչներով:

Դատավարությունը մեկնարկեց: Ամբաստանյալների հարազատները արտասվում են: Ոստիկաններին նրանք խնդրում են նստել, որպեսզի կարողանան տեսնել տղաներին: Ամբաստանյալ Ա րտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը բացարկ հայտնեց դատախազ Ջոն Ֆարխոյանին

Ըստ նրանց` նախաքննության ընթացքում դատախազը ցուցաբերել է կանխակալ վերաբերմունք: Սակայն դատախազը հայտարարեց, որ ինքը առաջնորդվել է գործում առկա փաստերով եւ, բնականաբար, կանխակալ չի եղել: Դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշելու բացարկի հարցը: Դատական նիստը կշարունակվի ժամը 17-ին:

Մխիթար Պապոյանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, մերժեց դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 29-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ